ISBN-13: 9781604448177 / Armeński / Miękka / 2014 / 218 str.
Հրաչյա Քոչար (1910-1965 թթ.), հայ արձակագիր, հրապարակախոս Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Քոչարը տեսել էր գաղթ ու սով, ծայրագույն աղքատություն ու հարազատների մահ Կյանքի վերջին շրջանում ծնվեցին այնպիսի դասական գործեր, որպիսիք էին Եփրատի կամուրջին, Մայրենի լեզու, Կարոտը, Նահապետը, որոնք եկան հաստատելու, որ Քոչարի մեջ անթեղ կրակի նման մխում է մեր ազգային ողբերգությունը Նրան, Կարոտը վիպակում կերտած իր հերոսի նման, ըստ էության հար տանջել է իր երևակայությունը, տարել իր պապերի երկիրը, որտեղ դաշտերն անտեր էին մնացել, ամայի ձորերում քաղցած գայլերն էին ոռնում, աղբյուրների ակունքները փակվել էին Հենց այդ անմարելի կարոտն է հոգու խորքերից լսելի դարձրել վիպակի հերոս Առաքելի խոսքերը. Կարոտը թոնդրի մոխրի տակ մնացած անթեղ կրակ է Կարծես հանգեր է, չի երևա Թոնդիրը պաղեր է Բայց որ մոխիր բացես, անթեղ կրակ կերևա, կկայծկլ